Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը փորձում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

Ռուսաստանը փորձում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը
17.10.2023 | 08:04

Միացյալ Նահանգները փորձում է հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ, որի մեջ կներքաշեն տասնյակ պետությունների։ Ուկրաինական կոնֆլիկտով չստացվեց, հիմա փորձում են դա անել Մերձավոր Արևելքի միջոցով։

Ռուսաստանը փորձում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը կամ առնվազն այնպես անել, որ այն չներառի հետխորհրդային տարածքը։

Այն պետությունները, որոնք չեն մտնի Ռուսաստանի ռազմաքաղաքական տանիքի տակ, կդառնան ԱՄՆ-ի կողմից երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու փորձերի զոհը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4229

Մեկնաբանություններ